Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր
Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության
Հոկտեմբերի 8-9-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կա-յացավ «Որակի ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության համակարգում» խորագրով շահակիցների երկրորդ համաժողովը:
Միջոցառման կազմակերպիչն է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ)` կրթության և գիտության նախարարության, Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության, Համաշխարհային Բանկի և Օրագրերի իրականացման գրասենյակի մասնակցությամբ:
Միջոցառումն իրականացվեց «Կրթության որակի շաբաթվա» շրջանակներում:
Համաժողովի հիմնական նպատակներից է`խթանել որակի ապահովման վերաբերյալ երկխոսությունը ՈԱԱԿ-ի շահակիցների շրջանում, տարածել տեղե-կատվություն ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում որակի ներքին և արտաքին ապահովման վերաբերյալ, ինչպես նաև քննարկել ապագայի մարտահրավերները և բացահայտել ՀՀ-ում կրթության որակի ապահովման բարելավման նոր հնարավորությունները:
Միջոցառումը համախմբեց ՀՀ մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարների, որակի ապահովման փորձագետների, պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչների, որակի ապահովման գործընթացներում ներգրավված անձանց, ուսանողների և մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտի այլ շահակիցների:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Նիդեռլանդների և Ֆլանդրայի հավատարմագրման գործակալության խորհրդի նախագահ Կառլ Դիտրիխը, Դելֆի տեխնոլոգիայի համալսարանի պրոռեկտոր Պ. Ռուլմանը, Հավատարմագրման եվրոպական կոնսորցիումի նախագահ Ռոլֆ Հոյսերը, Միջազգային բիզնեսի կառավարման հավատարմագրման հիմնադրամի ներկայացուցիչ Հեինց-Ուլրիխը ներկայացրին մասնագիտական կրթության որակի արտաքին ապահովման և հավատարմագրման գործընթացների հիմնախնդիրներն ու համաշխարհային միտումները`անդրադառնալով ՀՀ կրթական համակարգում տեղի ունեցող արմատական փոփոխություններին:
Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան նաև մասնագիտական կրթության ոլորտի այլ շահակիցներ`Հայաստանից և Եվրոպայից: Զեկուցումներով հանդես եկան Հավատարմագրման գործընթացում ներգրավված համակարգողնեը, փորձագետներ և ուսանողնեը, ովքեր երկայացրին իրենց մոտեցումները և փորձը`իրականացվող գործընթացների առնչությամբ:
«Կրթության որակի շաբաթվա» շրջանակներում իրականացվեցին վերապատրաստումներ Որակի արտաքին ապահովման`հավատարմագրման, գործընթացներում ներգրավված փորձագետների, ինչպես նաև դասախոսական կազմի, վարչական աշխատակազմի և ուսանողների հետ:
Նշենք, որ «Մասնագիտական կրթության Որակի ապահովման ազգա յին կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ստեղծվել է 2008-ին` մասնագիտական կրթական համակարգի ակտիվ բարեփոխումների փուլում և ստանձնել լուրջ պատասխանատվություն` խթանելու ու սումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացները:
30.10.2012 Կարդացեք նաև
Գիտական խորհրդի հերթական նիստում գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ. Նարիման յանը ներկայացրեց համալսարանի 2010-12թթ. գիտական գործունեության վերլուծությունը...
31.10.2012
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Սամվել Ավետիսյանը հոկտեմբերի 1-ին ընդունեց Fulbright ծրագրի կրթաթոշակառու Ջոն Սարոյանին...
29.10.2012
Ուսումնական տարվա առաջին օրերին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց Ամերիկաավստրիական հիմնադրամի, Ավստրիայի բաց բժշկական ինստիտուտի և Ֆիլադելֆիայի մանկական...
26.10.2012
Ի լրացումն 20.01.2010թ. թիվ 02/01 «Գիտելիքների ստուգման թեստային մեթոդների միասնականության մասին մեթոդական ցուցումների» և ի փոփոխումն ուսումնական գծով պրոռեկտորի 17.10.2011թ. թիվ 02-36/21 շրջաբերականի՝ ամբիոնների...
25.10.2012
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYnphqxt' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ